Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել Հայաստանի հավաքկանի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:
Tass-ի փոխանցմամբ՝ իսպանական ակումբն առաջարկ է արել ռուսական ակումբին: Բանակցություններն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակ» է տեղափոխվել 2013-ին՝ Կրասնոդարի «Կուբանից»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. հունիսի 30-ը:
Ակումբի կազմում անցկացրած 38 խաղում հայազգի ֆուտբոլիստը խփել է 4 գոլ
Հավելենք նաև, որ Իսպանիայի առաջնության 19 տուրերից հետո «Ռայո Վալյեկանոն» 15 միավորով նախավերջին տեղում է: