2015 թվականի հունվարի 12-ը ողբերգական էր հայոց համար. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ լքելով զորամասը, լուսաբացին մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ողջ օրվա ու հաջորդող օրերի ընթացքում հանրապետությունն ու քաղաքը շոկի մեջ էր, Գյում
րին՝ առանձնակի լարվածության, քանի որ հանցագործը հեռացել էր անհայտ ուղղությամբ եւ հնարավոր էր նոր ողբերգություն: Մի քանի ժամ շարունակ ռուս զինվորականներն ու հայ իրավապահները փնտրում էին ոճրագործին, որին հայտնաբերեցին կեսգիշերին մոտ՝ հայ-թուրքական սահմանի հատվածում: Հենց այստեղից էլ սկսվեցին այս ոճրագործության հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի կնճռոտ հարցերը. ինչու՞ հենց ռուս սահմանապահները հայտնաբերեցին հանցագործին, միգուցե հայերն էին հայտնաբերել, բայց... ինչու Պերմյակովը եւ նրա գործը հանձնվեց ռուսների իրավասությանը, արդյո՞ք նա մենակ էր եղել, ոճրագործության ի՞նչ շարժառիթներ ու վարկածներ կան եւ այլն, եւ այլն: Հայ հանրությանը հատկապես հուզում էր Պերմյակովին ռուսական իրավասությանը հանձնելու եւ ռուսական ռազմաբազայի տարածքում պահելու պահը:
Այս եւ այդ ողբերգության մասին մի քանի այլ նյութեր կարդացեք «Ասպարեզի» վաղվա համարում......
Համլետ Կիրակոսյան


