Ներկայացնում ենք հայաստանյան բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 12-ի դրությամբ: Մեկ ամերիկյան դոլարը գնվում է 481.47 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 486.26 դրամով: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն է` 487 դրամ:
Մեկ եվրոն գնվում է 522.05 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 532.48 դրամով: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը կազմում է 537 ՀՀ դրամ: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 6.26 ՀՀ դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6.55 դրամով: Մեկ ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն է` 6.90 ՀՀ դրամ: