«Մագնիտսկու ցուցակի» մեջ ընդգրկված ՆԳՆ հետաքննությունների բաժնի հատուկ գործերով ավագ քննիչ Օլեգ Սիլչենկոն և այն ժամանակ ՆԳՆ հետաքննչական բաժնի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրած Նատալիա Վինոգրադովան նշել են, որ ցուցակի մեջ ընդգրկվելը չի կարող ազդել իրենց աշխատանքային կարիերայի վրա, քանի որ նրանք չեն ճանապարհորդում երկրից դուրս և չունեն ոչ մի սեփականություն երկրից դուրս: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությանը նրանք հաղորդել են ՌԴ ՆԳ նախարար Վալդիմիր Կոլոկոլցևի հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ապրիլի 12-ին հրապարակեց մագնիտսկու ցուացակը, որտեղ ընդգրկված են 18 անուն, որոնց մուտքը ԱՄՆ արգելված է: Փաստաթուղթը այսպես կոչվում է իրավաբան Սերգեյ Մագնիտսկու անունով, որը մահացել է «Մետրոսկայա տիշինա» հիվանդանոցում, որտեղ նա գտնվում էր որպես ձերբակալված Hermitage Capital ֆոնդի ղեկավար Վիլյամ Բրաուդերիի հետ համագործակցելու և հարկերից խուսափելու մեղադրանքով:

ՌԴ ՆԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ այս ցուցակի մեջ ընդգրկվածները նրանցից շատերը իրար չեն ճանաչում և այս անձնակազմով հավաքվում են առաջին անգամ: ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը իր հերթին հայտարարել է, որ այլ պետությունների` մեր բնակիչների նկատմամբ ընդունված ոչ մի որոշում չպետք է և չեն կարող ունենալ իրավական ազդեցություն նրանց վրա»: