Նշենք, որ օրվա կապակցությամբ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է արել.
«Ամենաօրիգինալ հարսանիքներից էր, երբ հարսն ու փեսան, լինելով Հայ- Ռուսական Սլավոնական համալսարանից, բոլորիս հրավիրել էին իրենց «Տուն»,այսինքն՝ իրենց հարազատ ԲՈւՀ, որտեղ էլ մեծագույն հաճույքով տոնեցինք նրանց մեծ կյանքի նորամուտը։)))
Եվ շատ էր մեծ խորհուրդը, որ հենց Armen Darbinyan Ռեկտորը, իբրև հոգատար հայր, առաջնորդեց իր ուսանողներին մեծ կյանք։))) Ինձ համար շատ հաճելի երեկո էր՝ծառերի ներքո, պարզ և առանց ավելորդությունների, հրաշալի դասախոսա-ուսանողական կազմի հետ տեսնել, թե ինչպես է նոր ընտանիք ձևավորվում։ Ասածս սա է. որքան լավ կլինի, որ բոլոր ուս. հաստատություններն ունենան փոքրիկ այգիներ, և մենք դուրս գանք «պատեր»- ից ուղիղ և փոխաբերական իմաստով։
Ripsime Margaryan չքնաղ հարսիկ։), ինչպես միշտ ինովատոր ես, ու նոր ավանդույթի ձևավորող։)) Արմանի հետ հետ միասին ձեզ մաղթում եմ հարատև Սեր, և միմյանց զարմացնելու անսպառ կարողություն՜՜;)»
Երևան Նյուզ լրատվական կայքը միանալով բարեմաղթանքներին հավերժ սեր ու միասնություն է մաղթում զույգին։