ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում ասվում է հետևյալը.

«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:

Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»։