«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 60 գործարարի հետ աշխատանքային ընթրիք է ունեցել «Անի պլազայում»: Ընթրիքին մասնակցած գործարարներից մեկը պատմեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, այն բավականին երկար է տևել՝ մի քանի ժամ, անցել է անկաշկանդ մթնոլորտում:
Հանդիպմանը քննարկել են արտահանման խորհրդի ստեղծման հետ կապված հարցեր, դրանից բացի՝ անդրադարձել են վերջին տնտեսական զարգացումներին, արտահանման խնդիրներին և այլն:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: