«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2009-2013 թթ․ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս, 2013-ից Մեքսիկայում, համատեղությամբ՝ Կուբայում, Գվատեմալայում, Կոստա Ռիկայում, Պանամայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նախագահի հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Երեկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում նրան անվանել էր «փորձառու դիվանագետ»։ Նախկինում, սովորաբար, որեւէ դեսպան ԱԳՆ աշխատակիցների կողմից նման որակման եւ փիառի չի արժանացել։

Բանն այն է, որ ամերիկյան իշխանություններն այնքան էլ գոհ չեն այս նշանակումից՝ Մեքսիկայում դեսպանի պաշտոնը համարվում է ցածր մակարդակ, եւ կարծում են, որ ՀՀ նախկին վարչապետ-դեսպանից հետո ՀՀ իշխանությունները պետք է փորձեին ավելի «փորձառու» դիվանագետի նշանակել ԱՄՆ դեսպանի պատասխանատու պաշտոնում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: