Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի թղթակից, ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն հյուրընկալվել էր «Խոսքը քոնն է» հաղորդմանը, որի ընթացքում պատմել է 1915 թվականին իր ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունների, ինչպես նաև հետագայում Ստամբուլ տեղափոխվելու պատճառների մասին:
Զաքարիա Միլդանօղլուն առանձակի ուշադրություն է հրավիրել Թուրքիայում հայկական եկեղեցիների ճակատագրին` անցյալում և ներկայում,-գրում է Ermenihaber.am:
«1950 ականներից հետո մշակութային ջարդ է իրականացվել` կանգուն մնացած եկեղեցիները, դպրոցները քանդվել են: Այդ ամենի փաստերը կան: Սա մաքուր պատմություն չէ: Թուրքիայի ուսերին շատ մեծ բեռ կա: Մյուս կողմից էլ վերականգնողական աշխատանքներ են կատարվում: Մի բան բայց պետք է անպայման նշեմ. կար ժամանակ, երբ հայկական եկեղեցինեը կինոթատրոնների էին վերածվում և այնտեղ հիմնականում պոռնո ֆիլմեր էին ցուցադրվում: Այս ամենի ապացույցն էլ կա»,- պատմել է Միլդանօղլուն:
Գրողը հայկական եկեղեցիների ճակատագիրը նկարագրող երկու իրական պատմություն է հիշեցրել.
«Մեր գյուղի գերեզմանոցը դեռ կա: Գանձախույզները մինչև հիմա դեռ որոնումներ են իրականացնում: Սարսափելի մշակութային ավերածություն է իրականցվել: Իսկ գյուղի եկեղեցին արդեն չկա: Մայրս հիշում է, թե ինչպես է այն քանդվել. Քյազիմ Կարաբեքիրն Արևելք արշավելիս հրամայում է. «Հետդարձիս այս եկեղեցին չպետք է տեսնեմ», և եկեղեցին թնդանոթներով քանդվում է»:
Իսկ ահա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ավերումը կանխվել է «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող Յաշար Քեմաի շնորհիվ: «Եթե Յաշար Քեմալը այնտեղ չգնար Աղթամար անունով որևէ բան այսօր մենք չէինք տեսնի»,- եզրափակել է ճարտարապետը: