Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը գերմանական կողմին ներկայացրել է պաշտպանության համակարգում կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկա ծրագրերը և արտերկրյա կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ շրջանակներում կիբերանվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին: