Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում 2015 թվականի ապրիլի 22-ին բացված Հայկական ազգային մշակույթի թանգարանը 2015 թվականի հոկտեմբերին փակվել է։ Այլ կերպ ասած՝ թանգարանը զրկվել է շենքից։ »ՀԺ»-ի հետ զրույցում թանգարանի մամուլի քարտուղար Մարիա Բարկարն ասաց, որ շենքը, որի տարածքում գտնվում էր թանգարանը, այժմ չկա։ Ըստ նրա՝ թանգարանը փակվել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի «շնորհիվ»։ «Թանգարանը շարունակում է աշխատել, սակայն այժմ արդեն վիրտուալ ռեժիմով՝ www.armmuseum.ru կայքում։
Կարելի է ասել, որ Եզրաս եպիսկոպոսը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնց հետեւանքով թանգարանը փակվեց։ Նրա «շնորհիվ» թանգարանն առանց շենքի է մնացել։ Մինչդեռ աշխատելու 6 ամիսների ընթացքում այն ունեցել է ավելի քան 60 000 այցելու, անցկացրել է մի քանի տասնյակ միջոցառում։ Ներկայում մենք շինություն ենք փնտրում թանգարանի համար, ինչպես նաեւ փորձում ենք կապ հաստատել այլ թանգարանների հետ՝ մեր ցուցանմուշներն այնտեղ ցուցադրելու նպատակով»,- ասաց նա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում