Երգչուհի Լիլիթ Կարապետյանն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսահոգի եղբոր լուսանկարն ու գրել․

«Ամեն ինչ կանեի, որպեսզի չլիներ 2000թ․ հունվարի 14-ը։ Ո՞վ է ասել, որ ժամանակը բուժում է վերքերը։ Ոչ, տարիների հետ դրանք դառնում են անտանելի։

Իմ համեստ, իմ տաղանդավոր, իմ նվիրված, իմ խելացի, իմ կատարյալ եղբայր։ Կարոտը խեղդում է, Կար ջան։ Ամեն ինչ կանեի, որ դու մեր կողքին լինեիր»։