«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 15-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 11:00-14:00 Վարդանանց փ. 93-127 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Արարատի մարզի` 10:00-13:00 Մասիս քաղաքի թիվ 2-րդ դպրոցը և սպորտ դահլիճը, 10:00-14:00 Ավշար գյուղը մասնակի, 10:00-15:00 Փոքր Վեդի գյուղը մասնակի, 10:30-16:00 Ոստան գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզի` 10:00-15:00 Արտաբույնք գյուղը մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաքի հիվանդանոցը, 11:00-16:00 Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղին մասնակի, Գեղարքունիքի մարզի` 10:00-16:50 Վարդենիս քաղաքի Անդրեասյան, Թումանյան փողոցները, Չարենցի փողոցը մասնակի, Վ.Սարգսյան փ. 1, 2 շենքերը, քաղաքապետարանը և բջջային կայանները, 11:00-12:00 Լճավան, Աղպրաձոր, Մաքենիս գյուղերը և հարակից տարածքի բջջային կայանները, 11:00-14:00 Սևան քաղաքի Կոմիտաս և Բաբաջանյան փողոցների սեփական առանձնատները, «ՎՏԲ բանկ» ընկերությունը, «Սևան» համալիրը և հարակից տարածքների հարային բաժանորդները, Շիրակի մարզի` 11:00-14:00 Գյումրի քաղաքի Սավոյան փողոցը, Ֆանտանների թաղամասը, Միլիցիայի գոռոդոկը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի Դուդկո փողոցը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: