Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 19.30- դրությամբ 3-ամյա տղա երեխա է մահացել:

«Երեխան արդեն մահացած վիճակում էր, 2 սմ փուչիկը փչելուց ետ էր քաշել և թռել էր շնչափողն ու այն փակել: Բոլոր ռեակցիաները բացակայում էին՝ արձանագրվել էր սրտի և շնչառության կանգ:

«Ցավոք երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»,- այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ոստիկանությունից: