Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով դպրոցական տեսուչների ծրագրին, ասաց, որ այսօր Հայաստանի 107 ավագ դպրոցներում կա 62 դպրոցական տեսուչ, որոնք կատարում են բազմաբնույթ աշխատանքներ:

«Մոտավորապես հինգ հարյուր միջանձնյա հարաբերությունների պարզաբանման դեպքեր են կանխել: 2014 թվականին ավագ դպրոցներում և հարակից տարածքներում արձանագրվել է 11 հանցագործության դեպք, երբ անչափահասն անչափահասին մարմնական վնասվածք է հասցրել, իսկ այս տարի դրանք չորսն են, այսինքն՝ նվազել է յոթով»,-ասաց նա: