«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ այնքան հայտնի օբյեկտներից մեկում վերջերս հավաքել է ԲՀԿ-ական մոտ 15-20 պատգամավորի, սեղանի շուրջ շնորհակալություն հայտնել իրեն վստահելու, մասնավորապես՝ բյուջեին կողմ քվեարկելու համար: Ասում են՝ խնջույքն անցել է բավականին ջերմ մթնոլորտում:

ԲՀԿ-ականները շոյված են եղել բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանող վարչապետի նրբանկատ քայլից և այժմ անհամբեր սպասում են, թե կոալիցիոն խաղերի մեջ իրենց երբ և ինչքան տեղ կհատկացվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: