Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկենբերգը 2012 թվականի ընթացքում աշխատել է շուրջ 2 մլն դոլար,որը 16  %-ով ավելի շատ է, քան անցած տարի: Այս մասին վկայում են ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսայի հանձնաժողով ներկայացրած Facebook-ի ներկայացրած փաստաթղթերը:

2012 թվականին Ցուկերբերգի բազային աշխատավարձը կազմել է 503.2 հազար դոլար, տարեկան բոնուսը 266.1 հազար դոլար, իսկ 1.22 մլն դոլար նա ծախսել է ավիոթռիչքների և թիկնապահների համար: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվրի 1-ից Facebook-ի տնօրենի բազային աշխատավարձը իր իսկ նախաձեռնությամբ կազմելու է 1 դոլար:Այսպսիով նա իր եկամուտները ուղիղ կախվածության տակ է կազմակերպության ֆինանսական արդյունքներից:

Ներկայումս նրա բաժնետոմսերը Facebook-ում կազմում է 16.4 մլրդ դոլար և նա զբաղեցնում է 70-րդ տեղը Bloomberg-ի միլիարդատերերի ցանկում: 2012 թվականի վերջին Ցուկերբերգը հայտարարել է, որ չի ցնականում իրեն պատկանող բաժնետոմսերը սոցցանցում մինչ 2013 թվականի սեպտեմբեր:Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: