«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը երեկ պաշտոնապես հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցությունից: Նա այսուհետ հանդես կգա անկախ պատգամավորի կարգավիճակով: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ ԱԺ նախորդ նստաշրջանում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգություն»-ից ապահարզան խնդրեց, «Ժառանգություն»-ն էլ Խ. Քոքոբելյանին հետ կանչեց ԱԺ պաշտպանության, ԱԱ և ՆԳ, ինչպես նաև տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովներից` հունվարի 14-ից այնտեղ ընդգրկելով Թևան Պողոսյանին: Այս իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ Քոքոբելյանը, ընդգրկված չլինելով որևէ մշտական հանձնաժողովում, հայտնվել է ԱԺ աշխատավարձից զրկվելու վտանգի առաջ: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ պատգամավորներն ընդգրկվեն նաև հանձնաժողովների մեջ, հակառակ դեպքում դա կդիտվի որպես անգործություն: «Ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ` անգործունակ ճանաչվելու հեռանկարից ելնելով` Քոքոբելյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցությունից:
Քոքոբելյանը զրկվե՞լ էր ԱԺ-ի աշխատավարձից


