Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիրի համալսարանի հետազոտական խումբն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի շատ են հակված ստելուն:

Ըստ մասնագետների հաշվարկների` արական սեռի ներկայացուցիչներն օրական միջինը 3 սուտ են ասում, իսկ տարվա կտրվածքով` մոտ 1100: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք այս հարցում պակաս «հաջողակ» են` 12 ամիսների ընթացքում հասցնելով մոտ 730 անգամ ստել:

Բացի այդ, գիտնականները ներկայացրել են թե կանանց, թե տղամարդկանց կողմից ամենահաճախ օգտագործվող ստերը:

Արական սեռի դեպքում դրանք են

1.Իրականում, ես այդքան էլ շատ չեմ խմել

2.Ամեն ինչ կարգին է, ես ինձ լավ եմ զգում
3.Ոչ, բջջայինիս ոչ մի զանգ էլ չի եկել
4.Այս իրն այդքան էլ թանկ չարժեր
5. Սիրելիս, ես արդեն տան ճանապարհին եմ:

http://blog.1in.am/blog/193311.html