Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի ֆուտբոլի Սաուդյան Արաբիայում հանդես եկող «Ալ Ռաեդում»:
Ակումբի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը «Ալ Ռաեդի» հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-ից խաղում էր ղազախական «Ակտոբեում», որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով:
Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի՝ դառնալով 12 գոլի հեղինակ: