Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող իր հայրենակցի՝ Պաուլո Դիբալայի մասին.
«Դիբալան շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ով ունի մեծ ապագա։ Վստահ եմ, որ նա կստիպի շատերին խոսել իր մասին»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Մեսսին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին ասել է. «Դիբալան լավն է, նա մեր մարդկանցից մեկն է»։
«Դիբալային մեծ ապագա է սպասվում». Մեսսի
Լեոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող իր հայրենակցի՝ Պաուլո Դիբալայի մասին: