Հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. տեղեկացնում է ՀՀ ՏԱԿԻՆ մամուլի ծառայությունը։

Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 7-9 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով: