Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ իրավիճակը.
«Արասը քիչ խաղային ժամանակ է ստացել, քանի որ վնասվածքից հետո չէր կարողանում անհրաժեշտ խաղային որակներ ստանալ։ Նա ինքը ցանկություն է հայտնել փոխել ակումբը, որպեսզի այլ ակումբում կարողանա ավելի հաճախ խաղալ»,- Ալենիչևի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հավելենք, որ Օզբիլիսը Մոսկվայում մարզվում է «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ։
Օզբիլիսն իր կամքով հեռանում «Սպարտակից»
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ իրավիճակը: