ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը այսօր հայտնվել էին դատարանում: Նրանք մեղադրվում էին օղիներ կեղծելու մեջ: 

«Զելյոնայա մարկա» ապրանքանիշի սեփականատեր, Կիպրոսում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը և փաստաբանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարան որպես ապացույց բերել էին Ալեքսանյանների և իրենց ընկերության օղիների օրինակները՝ պնդելով, որ «Զելյոնայա մետկա» օղու շշի ձևավորումը շփոթության աստիճան նման է իրենց արտադրած «Զելյոնայա մարկա» օղու շշին, և պահանջում էին արգելել ընկերությանը շարունակել նման ապրանքանիշով արտադրությունը։

Կիպրոսում գրանցված ընկերությունը պահանջ ունի նաև «Երևան Սիթի» սուպերմարկետները ներկայացնող «Ալեքս Գրիգ» ընկերությունից, քանի որ, ըստ փաստաբանի, «Ա և Գ» ընկերության արտադրած օղիները վաճառվում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ուստի իրենք պահանջում են, արգելել այդ օղու վաճառքը «Երևան սիթի»-ի ցանցում:

Փաստաթղթերը կարգավորելուց հետո քաղաքացին կրկին դիմել է վարչական դատարան՝ դատավոր Սամվել Առաքելյանին ներկայացնելով տուրքից ազատելու կամ տարաժամկետելու միջնորդություն: