«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը: Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ և այլևս չի վերադառնա իր պաշտոնին:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:
Նշվում է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որևէ ակնառու աշխատանք չի կատարել, ինչը «բացահայտել» է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դա ևս փաստում է, որ գործադիր մարմինը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: