ԲՀԿ-ն Նոր Նորքում խախտել է ընտրական օրենսգիրքը` չնախատեսված վայրերում քարոզչանյութեր փակցնելով: YerevanNews.am-ի լրագրողը ԲՀԿ-ի պաստառները նկատել է Նոր Նորքի 2-դ զանգվածում, Մոլդովական 29 հասցեում:
Նշենք, որ քարոզչական նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ, որը բացակայում է ԲՀԿ-ի պաստառներից ծավալով ամենամեծերի վրայից: Իսկ մյուս քարոզչանյութերի համար գոյություն ունեն հատուկ վայրեր:
Նշենք նաև, որ Մոլդովական 29 հասցեում ԲՀԿ-ն ունի ընտրական շտաբ և հավանաբար այդ շտաբի աշխատակիցներն են, որ չեն տիրապետում ԸՕ-ին: