Հունվարի 17-ին ողբերգական դեպք է պատահել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: Ծնողները կախված վիճակում են գտել 34-ամյա կնոջը: Ըստ նախնական տեղեկությունների, որոնք հայտնել է գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, կինը ինքնասպանություն է գործել, քանի որ ամուսնալուծությունից հետո երեք անչափահաս երեխաները ցանկացել էին ապրել ոչ թե իր, այլ հոր` նախկին ամուսնու հետ:

Գյուղապետն ասել է, որ դատարանը երեխաներին տվել էր մորը, սակայն երեխաները գերադասել են ապրել հոր հետ: Սա էլ հանդիսացել է ողբերգության պատճառ: