2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 19-ի դրությամբ, 8-ով նախաքննությունն ավարտվել է։
7 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 4/26 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։
1 քրեական գործի վարույթ կարճվել է` հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։
24 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։