Մոսկվայի Հյուսիս- արևելքում տեղի է ունեցել ավազակային հարձակում հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տան վրա: Երեք ավազակներ երկուշաբթի օրը ներխուժել են Վոլոչկովայի առանձնատուն, որը գտնվում է Լիանոզովա շրջանի Մոլոկովա փողոցում: Այս մասին հայտնել է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններին:

 Ինչպես հայտնի է դարձել ոստինկանությանը զանգահարել է մի կին, որը պատմել է, որ անհայտ անձինք ներխուժել են պարուհու բնակարան, հարվածել վերջինիս ամուսնուն և մեկ այլ կնոջ, որից հետո հանցոագործները տան ծառաներին կապել են տան վերևի հարկում, վերցրել երկաթե երկու պահարան և անհետացել:

ИТАР-ТАСС-ի տվյալներով առանձնատան վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերվա ժամը երկուսին: Տուժածները կարողացել են ազատվել միայն առավոտյան ժամը վեցին, որից հետո տեղի ունեցածի մասին հայտնել են ոստիկանությանը:

Հափշտակվածի արժեքը դեռևս չի հաստատվել: Նախնական տվայլներով հարձակման ժամանակ պարուհին տանը չի եղել: