Բաշկիրիայում անցկացվում է հարցաքննություն կապված դեռահաս աղջկա ինքնասպանության հարցի հետ: Այս մասին ապրիլի 29-ին ИА Regnum գործակալությանը հայտնել է ՌԴ Բաշկարիստանի հետաքննչական հանձնախմբի քննչական վարչության մամլո ծառայությունից:
2013 թվականի ապրիլի 27-ին հանրապետության իրվապահ մարմինները ստացել են հաղորդոգրություն աղջկա ծնողներից, որոնք հայտնաբերել են իրենց տանը 13 ամյա աղջկա մարմինը վզին խողդամահության հետքերով:
Նախապես հաստատվել է, որ 13 ամյա աղջիկը ապրիլի 27-ի առավոտյան ստացել է հաղորդագրություն իր ընկերոջից համացանցերից մեկի միջոցով, որ վերջինս աղջկան այլևս չի սիրում: Որոշ ժամանակ 13 ամյա աղջիկը վերջ է տվել իր կյանքին կախաղանի միջոցով: Աղջկա մարմինը հայտնաբերել են ծնողները ննջասենյակում:
Ներկայումս պարզվում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Ստուգումների արդյունքում կընդունվի ընթացակարգային որոշում: