«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում հայկական կողմը ակնկալում է, որ գազի գինը կնվազի մոտ 20 տոկոսով։
Այսինքն, եթե այդ ակնկալիքները իրականանան, ապա ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի մոտ 130 դոլարով (հազար խորանարդ մետրը)։ Ըստ մեր աղբյուրների, բանակցությունները սկսվել են անցած տարվա նոյեմբերին և կրում են ոչ պաշտոնական բնույթ։ Թե որքանով է ռուսական կողմը հակված ընդունել այս առաջարկը, դեռ պարզ չէ։ Հայտնի չէ նաև, թե ՌԴ իշխանությունները ինչ են ակնկալում ստանալ ՀՀ-ից գազի գինը նվազեցնելու դիմաց։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում խոշոր գազ սպառողները ռուսական գազի յուրաքանչյուր 1 խմ-ի դիմաց վճարում են 270 դոլար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 65 դոլար։ Բնակիչ բաժանորդները ՀՀ-ում վճարում են 320 դոլար, Ռուսաստանում` 110 դոլար»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: