Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա,- YerevanNews.am-ին փոխանցեցին ոստիկանությունից:
Հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող։


