«Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը դժգոհել Է չինովնիկների աշխատանքային կարգապահությունից։ «Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,– ասել Է Հովիկ Աբրահամյանը։ Սա վարչապետի հերթական «պրոֆիլակտիկ միջոցառումը» չէր, և դժգոհությունը կապված է կոնկրետ անձի՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ։ Ըստ կառավարության միջանցքներում շրջանառվող լուրերի՝ երկուշաբթի էկոնոմիկայի նախարարին գործավարուհու միջոցով զգուշացրել են, որ վարչապետը պիտի զանգի։ Սա էլ ամբողջ օրն սպասել է, բայց կառավարությունից զանգ չի եղել։ Վարչապետը զանգել է 18:00-ին, ուղիղ կապով, սակայն Ճշմարիտյանն այնտեղ չի եղել, մինչև աշխատանքային օրվա ավարտը գնացած է եղել։
Ասում են՝ Հովիկ Աբրահամյանը զայրացել է Ճշմարիտյանի վրա՝ ասելով մոտավորապես հետևյալը. «Եթե ես զգուշացրել եմ, որ խոսալու բան ունեմ, պիտի գիշերը նստեր աթոռին, տուն չգնար»։ Կառավարությունում դժգոհ են Ճշմարիտյանի պահվածքից։ Էկոնոմիկայի նախարարը նիստից հետո հրաժարվել է մեկնաբանել իրեն ազատելու մասին լուրերը՝ ասելով, որ բամբասանքների չի պատասխանում։ Սակայն նա ակնհայտորեն ճամպրուկային տրամադրություն ունի և լրագրողների հարցերին բավականին ժամանակ է՝ չի պատասխանում»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: