««Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ H1N1-ի՝ «խոզի գրիպի» շուրջ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատև արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ էլ ՊՆ-ը հատուկ միջոցառումներ Է իրականացնում տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Այս պահին էլ զինված ուժերում որևէ տեսակի վարակի ու անհանգստացնող հիվանդությունների ցուցանիշներ չկան»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: