Բոսնիա-Հերցեգովինայի նախագահ Ժիվկո Բուդիմիրը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին նշում է Итар-Тасс գործակալությունը:
Ձերբակալվել է նաև նախագահի շջապատից ևս չորս մարդ: Իրավապահ մարմինների հաղորդմամբ կասկածյալները կաշառքներ են վերցրել կալանքի մեջ գտնվող հանցագործներին արդարացնելու համար: Դատարանը որոշում է ընդունել ձերբակալել նախագահին, որպեսզի վերջինս չկարողանա փախչել երկրից կամ ազդեցություն ունենալ վկաների վրա: Ձերբակալված քաղաքական գործիչների իրավապաշտպանները որոշել են բողոքարկել ձերբակալության մասին որոշումը:
Հիշեցնենք, որ Ժիվկո Բուդիմիրը և մի շարք քաղաքական գործիչներ մեղադրվում են կաշառակերության մեջ: Բանը նրանումն է, որ անցած տարի նախագահը ներում է շնորհել 96 ձերբակալվածի, որոնցից մեծ մասի համար հիմքեր գոյություն չեն ունեցել: Նրանցից շատերը եղել են քրեական հեղինակություններ են և ունեցել են կապեր քաղաքական գործիչների հետ: