Իսպանիայում պարզել են, որ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ:
AS-ի փոխանցմաբ ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց Լոնդոնի «Տոտենհեմը» ստացել է 99.7 միլիոն եվրո, որն «Արքայական ակումբը» գումարը պետք է վճարի 4 փուլով, որոնցից վերջինը 2016-ի հուլիսի 24-ին է:
Իր ցուցանիշով Բեյլը շրջանցել է իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուին, ում ձեռք բերելու համար «Ռեալը» 96 միլիոն եվրո էր վճարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: