Սոցիալական ցանցերում տարածվել է մի լուսանկար, որտեղ նշված է «Սիրելի թոշակառուներ, տատիկներ և պապիկներ, այսօրվանից այստեղ ամեն օր Ձեզ համար դրված կլինի անվճար տաք հաց»:
«Ակցիայի նպատակն է հնարավորինս աջակցել անապահով ընտանիքներին, ավելացնելով նաև, որ միայն տաք հացով չեն սահմանափակվելու»,- ասաց Էստոնական 12/1 հասցեում գտնվող մթերային խանութի մենեջերը:
Թոշակառու տատիկներն ու պապիկները, զոհված ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների անդամները կարող են այցելել և տաք հաց ստանալ: