«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից։
Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտրոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը։
Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է, թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում էին որևէ հարցով մեկնաբանության ստանալ ԱԱԾ-ից։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1-ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է. այլ անձ է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: