Facebook-ի միջոցով բացահայտվել է 45 տարի առաջ 4 տարեկան երեխային ավտովթարի միջոցով սպանության դեպքը:
Չորսամյա Քերոլի Սեդի Էշբին Նյու Յորք նահանգի Ֆուլտոն քաղաքից սպանության չբացահայտված գործի տեղեկատվությունը, որը տեղադրվել է Facebook սոցցանցում, օգնել է ոստիկանությանը բացահայտել հանցագործի ինքնությունը 45 տարի ընդմիջումից հետո:
Հարևան Օսվեգո քաղաքից Դուգլաս Փարկհեսթը խոստովանել է, որ հենց ինքն է եղել ավտոյի ղեկին, որը ավտովթարի է ենթարկել երեխային 1968 թվականին:
Քերոլիի սպանության գիշերը տղամարդը գտնվել է ալկոհոլային ազդեցության տակ և չի նկատել աղջկան, որը ավագ քրոջ և բարեկամուհու հետ անցնում էր փողոցը:
Երկար տարիներ ոստիակնությունը փորձում էր գտնել վարորդին, որը անգամ ավտովթարից հետո կանգ չի առել: 2000 թվականի դատական գործը վերանայվել է, սակայն իշխանություններին հաջողվել է նոր վկայություններ ստանալ միայն 2012 թվականի սկզբին:
Թոշակի անցած ոստիկանության սպա Ֆուլթան Ռաս Ջոնսոնը Facebook-ի էջում տեղադրել է իրավական գործի մանրամասները, որը նա վարել է նախկինում:
Որոշ ժամանակ անց Ջոնսոնի հետ կապ է հաստատել Դուգլաս Փարկհեստի նախկին հարևանը և պատմել, որ պատահարից հետո Փարկհերսթի բարեկամները դիմել են նրան և խնդրել ստեղծել ալիբի վերջինիս համար և անհարժեշտ դեպքում ասել, որ վթարի գիշերը Փերկհարթը եղել է իր հետ:
Վկայի ցուցմունքները առիթ է հանդիսացել, որպեսզի ոստիկանությունը հարցաքննության ենթարկի կասկածյալին, որը ընդունել է իր մեղքը: Դուգլաս Փարհարթը պատմել է, որ վթարի պահին իրեն թվացել է, որ կենդանի է և ոչ մարդ, ինչի պատճառով կանգ չի առել:
Նյու Յորքի օրենքների համաձայն Փարկհարթի նկատմամբ մեղադրանքներ չեն հարուցվի կապված հանցագործության հնության պատճառով: