«Ես կարող եմ իմ քվեն տալ անգամ Վարդան Օսկանյանին, եթե կուսակցականացված և հրահանգավորված չլինեին այս ընտրությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս վստահ չէ, որ այս քաղաքապետի ընտրություններն արդար են անցելու, իսկ եթե ամեն դեպքում արդար անցնեն, ապա իր նախընտրած քաղաքապետի թեկնածուները կլինեն նաև Վահագն Խարատրյանը և Արմեն Ռուստամյանը:
Իսկ, ինչ վերաբերում է «Բարև Երևան» շարժմանը, նրանք Հովհաննիսյանի խոսքով բոլոր հարթությունների վրա պայքարելու և վստահաբար հաղթանակելու են:
«Բարև Երևանը» ավագանու ընտրությունների վերջին շաբաթվա ընթացքում պատրաստվում են ավելի ակտիվ համնդիպումներ ունենալ քաղաքացիների հետ:
Իսկ այս քաղաքական գործընթացներում իր այս տեսակ ակտիվությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով նրանից չէ, որ ինքը ցանկություն ունի մնալու պատմության մեջ. «Ես ցանկանում եմ որ հինգ տարի հետո մեր հասարակությունը քաղցած չմնա և արտագաղթողներ չլինեն»-,ասաց Հովհաննիսյանը:
Վերջինիս անհանգստացնում է նաև մեր երկրում ծնելիության թվի անկումը: