«Երևի Արման Հովհաննիսյանի հիվանդ լինելու մասին նման կարծիքների առիթ էր հանդիսացել համացանցում տեղադրված լուսանկարը, որտեղ Արմանը բավական նիհարած էր»,- այս մասին YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք) հետ զրույցում ասաց երգչի PR մենեջեր Լուսինե Արշակյանը:

- Ասեմ, որ դա սննդակարգին հետևելու և առողջ ապրելակերպի արդյունք է՝ բեմում հանդիսատեսին ավելի ներկայանալի երևալու համար: Չգիտես ինչու, չգիտես որտեղից չար լեզուները տարածել են խոսակցություն, որ դա հնարավոր է կապված լինի Արմանի հիվանդ լինելու հետ, ինչը իրականում բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Փառք Աստծո, Արմանը լիարժեք առողջ է: Այժմ նա ԱՄՆ-ում է ձմեռային հանգիստն անցկացնելու համար, քանի որ 2016թ.-ը լինելու է աշխատանքային բուռն տարի՝ համերգներով, տեսահոլովակներով: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գոնե մի փոքր հանգստանալու՝ խիտ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելուց առաջ: Սպասում ենք Արմանին ընտանիքով, շուտով կվերադառնա: 

Նշենք, որ համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ երգիչ Արման Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ունի, որի պատճառով երկար ժամանակ է ինչ բացակայում է Հայաստանից: