Հարավային Կովկասը ինչպես երբեք միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, քանի որ տարածաշրջանում կան հակամարտություններ, որոնց առաջընթացը դեռևս չի երևում և դեռևս շարունակում է մնալ ռազմական բախումների վերսկսման հնարավորությունները: Այս մասին երկուշաբթի ապրիլի 29-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլին այս հայտարարությունը կատարել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 83-րդ սեմինարի ժամանակ, որը բացվել է ապրիլի 29-ին Թբիլիսիում և տևելու է մինչ մայիսի մեկը:

«Դեռևս մեր տարածաշրջանում առկա է կոնֆլիկտի վտանգը: Այս փոքր շրջանում առկա է երկու միջպետական և երեք տարածաշրջանային կոնֆլիկտներ: Դեռևս տեսանելի չեն այդ կոնֆլիկտների լուծման առաջխաղացումներ: Այսօր Հարավային Կովկասը ինչպես երբեք միջազգային հանրության աջակցության կարիքն ունի»,- այս մասին հայտրարել է Իվանիշվիլին:

Նրա կարծիքով բոլոր առկա մեխանիզմները, որոնք ստեղծվել են այս կոնֆլիկտների լուծման համար, գործնական արդյունքների չեն հասել:

Խոսալով ռուս-վրացական հակամարտության մասին, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսի դեպքերը ամենածանրն են եղել Վրաստանի համար:

«Բռնազավթվել էր Վրաստանի տարածքի շուրջ 20 %-ը: 2008 թվականի օգոստոսին վրաց ժողովրդի հանդեպ կրկին անգամ տեղի է ունեցել դաժան հանցագործություն` էթնիկ զտում, ինչը տեղի էր ունեցել 90-ականներին Աբխազիայում»,- նշել է Վրաստանի վարչապետը: