Մոսկվայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է հարսանիքի մասնակիցների, որոնք ամենայն հավանականությամբ ապրիլի 28-ին կազմակերպել են հրաձգություն Վարշավսկոյե փողոցում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով Մոսկվայի ոստիկանական աղբյուրներին:

Կասկածյալներին ձերբակալել են «Ցարիցինո» արգելանոցի մոտ, որի մուտքի մոտ էլ հայտնաբերել են նրանց ավտոմեքենան: Հարսանեկան ավտոշարասյունը կազմված է եղել հինգ ավտոմեքենայից, որի մեջ գտնվել են 15 Ադրբեջանի քաղաքացի: Գործակալությունը չի նշում, թե քանի մարդ է ձերբակալվել:

Ոստիկանության տվյալներով հրձագությունը տեղի է ունեցել Վարշավսկոյե փողոցի 32 տան մոտ: Ոչ պաշտոնական տվյալներով հարսի և փեսայի ընկերները սկսել են ավտոմեքենաներից օդ կրակել, ինչն էլ առաջացրել է բնակիչների վախը: Կրակոցների մասին իրավապահ մարմիններին հայտնել են ականատեսները: