Հայաստանի շրջանների մեծ մասում շաբաթ եւ կիրակի սպասվում են տեղումներ. Լեռներում եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն, հավիտներում՝ թաց ձյուն: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով, հունվարի 25-ին եւ 26-ին ձյան տեղումները կշարունակվեն, որից հետո եղանակը կպարզվի:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, կիրակի եւ երկուշաբթի տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 20-25 ն/վրկ:
Առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Ողջ հանրապետության տարածքում հունվարի 24-27-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:


