Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում այսօր տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը։
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ի ժամը 12:00-ը, քանի որ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլում Ավետիսյանների դստրերը` Անահիտ Կոշտոյանն ու Լուսինե Ավետիսյանը, և փեսան` Եգոր Ադամյանը, ի վիճակի չէին մասնակցել հարցաքննությանը: