Հայտնի մարդկանց կյանքն ուսումնասիրելիս հաճախ հանդիպում ենք բավականին հետաքրքիր, երբեմն տարօրինակ ու խորհրդավոր երևույթների, որոնց մասին շատ հաճախ կենսագիրներն ու պատմաբանները լռել են:
Քչերին է հայտնի, որ սովետական հայտնի «Պոբեդա» ավտոմեքենայի անվանումը կապված է Ստալինի անվան հետ. սկզբնական շրջանում, քանի դեռ մեքենան դուրս չէր եկել հոսքագծից, նախատեսված է եղել այն անվանել «Ռոդինա»(Հայրենիք), սակայն երբ հարցը զեկուցվել է գեներալիսիմուսին նա հարցրել է. «Եվ ի՞նչ, ուրեմն ի՞նչ արժե մեր հայրենիքը»:
Բավականին տարօրինակ կթվա այսօրվա պետական աշխատողներին այն փաստ, որ մինչև 1967 թվականը ԽՍՀՄ-ում կար հանգստյան մեկ օր: Ֆիզարձակուրդը տևում էր 3 ամիս, որից հետո աշխատող մայրերը երեխաներին կարող էին տալ հատուկ նրանց համար նախատեսված մսուր մանկապարտեզներ, այդ թվում և գիշերային, քանի որ այդ տարիներին սովետական տնտեսությունը զարգացնելու համար աշխատում էին նաև 3-րդ հերթափոխով: Գուցե այսօր շատերի համար զարմանալի թվա, բայց ամանորյա արձակուրդը տևում էր մեկ օր, քանի որ հունվարի 2-ին ողջ սովետական հասարակությունը անցնում էր ամենօրյա աշխատանքի: Այս օրենքները կյանքի են կոչվել ժողովուրդների հոր նախաձեռնությամբ:
Քչերը կհավատան այն փաստին, որ 1938 թվականին ԱՄՆ-ը Ադոլֆ Հիտլերին ճանաչել է որպես տարվա մարդ` աշխարհում դեմոկրատիա սարածելու համար: 1939-ին նա արդեն Նոբելյան մրացանակակիր էր` Եվրոպայում խաղաղություն քարոզելու և տարածելու համար: Հիտլերը, սակայն, չի ստացել մրցանակը, քանի որ մրցանակաբաշխության ժամանակ եվրոպայում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել ու պարգևատրման արարարողությունը հետաձգվել է:
Հետաքրքրիր է այն փաստը, որ Հիտլերը ոչ մի անգամ անձամբ չի գտնվել համակենտրոնացման ճամբարներում, հավանաբար այն պատճառով, որ այնտեղ կատարվող անմարդկային ու հրեշավոր գոծողությունները տեսնելու արդյունքում կարող էր հրաժարվել իր հետագա պլաններից:
1944 թվականին Հիտլերի անձնական բժիշկը նրան նշանակել է հատուկ դեղամիջոց՝ ամենօրյա օգտագործման համար, խոսքը կոկաինի մասին է, որը նա կիրառում էր ինհալատորի միջոցով` օրական երկու անգամ:
Հիտլերը կոկաինը օգտագործում էր նաև որպես աչքի համար նախատեսված միջոց: Նշանակումները հիմնավորված էին նրա մոտ առկա սուր գլխացավի և կոկորդի ցավի հետ, սակայն իրականում դա արվում էր որպեսզի պարանոյիկ և հիստերիայի հասնող դիմախաղող ու գոռգոռոցով կարողանա կառավարել Երրորդ Ռեյխը:
Արմեն Հովասափյան