Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելը.

«Թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են, Ստամբուլում արժանացել եմ ջերմ ընդունելության: Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ. ֆուտբոլում ոչ մի խնդիր չկա:

Մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգամ իսպանական «Ռայո Վալյեկանոյում» և լավ մարզավիճակի հասնելուց հետո կվերադառնամ Ստամբուլ»,- Օզբիլիսի խոսերքը մեջբերում է telegraaf.nl-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա հայ ֆուտբոլիստը ծնվել է Ստամբուլում, սակայն նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Ամստերդամում: