Նավթի գների անկումը ծանր է ընկալվում հոգեբանական տեսանկյունից: Այս մասին Դավոսի համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա մասնավորապես նշել է, որ նավթի գների՝ մշտապես բացասական դինամիկան ոչ միայն դժվարացնում է պետբյուջեի հավասարակշռման խնդիրը:

RNS-ը հաղորդում է, որ Ալիևը հայտնել է այն մասին, որ Ադրբեջանի ընթացիկ տարվա բյուջեն կազմվել է՝ 50 դոլար նավթի գնի հաշվարկով, և գների անկման նոր փուլը բարդացրել է տնտեսության վիճակը:

Ինչպես հայտնի է, այժմ նավթի շուկայում անհասկանալի իրավիճակ է: Նավթի գինե շարունակում է սրընթաց ընկնել: