«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ամանորի տոներից առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից, նաև՝ դուրս գալ այդ կուսակցությունից։

Ըստ «ՉԻ» աղբյուրների, նա այդ քայլին է գնացել կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով։ Սակայն Վ. Բաբայանը նույնքան արագ փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև կոալիցիա կազմելու հեռանկար է նշմարվում։ Իշխանության ներսում տեղ զրավելու հեռանկարը Բաբայանին միանգամից մոռացության է տվել նեղացվածությունը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: