Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն այցելեց իր խոսքով իր փոքր տուն` Ավան վարչական շրջան: Քարոզարշավի առաջին վայրը հենց Տարոն մարգարյանի բակն էր, որտեղ էլ նա ապրում է:
Ավանցիների դիմելով Երևանի քաղաքապետն ասաց, որ արդեն 8 տարի շարունակ հաշվետու է իրենց և 4 տարի էլ բոլոր երևանցիներին:
«Այսօր ես իմ տանն եմ` փոքր տանը: Երևանը մեր մեծ տունն է և համոզված եմ` այն փոքր տունը, երբ որ 8 տարի առաջ միասին կառուցեցինք փոխադարձ վստահությամբ, փոխադարձ հավատքով և միասին մեր Ավանի բնակիչների հետ կարողացանք ուենենալ Երևան քաղաքի մի փոքր անկյունում, գողտրիկ անկյունում Ավան վարչական շրջան: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք ունենալ ավելի լավ Երևան»,- ելույթ ունենալով ավանցիների առջև` ասաց Տարոն Մարգարյանը և վստահություն հայտնեց, որ ավանցիները մայիսի 5-ին գնալու են ընտրության և իրենց ձայնն են տալու ՀՀԿ-ին:
Տարոն Մարգարյանը քարոզարշավի շրջանակում եղավ նաև Ավանի այլ բակերում:
Տարոն Մարգարյանի ելույթն ամբողջությամ կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում :